2022-11-02 11:12
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում 2 օր տեղումներ չեն գրանցվի, բայց օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն
Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 4-6-ը թույլ տեղումներ են սպասվում առանձին շրջաններում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Նոյեմբերի 1-ի լույս 2-ի և 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 15-17, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմանում։
Sputnik Արմենիա