2022-11-03 13:03
Լրատվական գործակալություններ
Գլխավոր դատախազությունը հերքում է
Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի՝ 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ: