ԵԽ պատգամավոր․ Ադրբեջանը պետք է թույլ տա հանել զոհվածների դիերը

Ադրբեջանը պետք է թույլ տա հանել սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերը։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

«Փաստ է, որ այս տարածքում (որտեղ մարտեր են ընթացել. խմբ.) կան դիեր, և դրանք չեն հանձնվել ընտանիքներին պատշաճ հուղարկավորության համար։ Սա անընդունելի է։ Հրադադարի ժամանակ պետք է դիերը վերցնելուհնարավորություն լինի` սպանվածների նկատմամբ հարգանք ցուցաբերելով»,– նշեց նա։

Կաստալդոն խոստացավ խնդիրը ևս մեկ անգամ բարձրացնել Եվրախորհրդարանում։

Sputnik Արմենիա