Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստը

Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն: Նա նաև հանդիպումից նկար է հրապարակել։

 Հայկական կողմից նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Բրյուսել` մասնակցելու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին։

Sputnik Արմենիա