Կիևում առանց լույսի են մնում 450 հազար բնակարաններ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ 450 հազար բնակարան Կիևում լույս չունի, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին, իրավիճակը մնում է բարդ Ուկրաինայի էներգահամակարգի ծանրաբեռնվածության պատճառով։

«Այսօր առավոտյան էլեկտրամատակարարում չկա 450 հազար բնակարանում, այսինքն՝ կիևցիների բնակարաններում։ Դա մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին։ Դիմում եմ մայրաքաղաքի բոլոր բնակիչներին. առավելագույն չափով խնայեք էլեկտրաէներգիան, որովհետև իրավիճակը մնում է բարդ»,- գրել է Կլիչկոն իր Թելեգրամ-ալիքում։

Նրա կարծիքով՝ կայունացնող անջատումները տեղի են ունենում երկրի էներգահամակարգի կենտրոնական հանգույցի ծանրաբեռնվածության պատճառով։

News.am