2022-11-04 19:51
Լրատվական գործակալություններ
Էրդողանի խոսնակ․ Մենք գիտենք, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Հայաստանի հետ հիմնական խնդիրը եղել է Ղարաբաղի հարցը։ Նրա խոսքով, արդեն այդ հարցը լուծվել է։
Իբրահիմ Քալընը հիշեցրել է, որ արդեն տեղի էր ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը և Թուրքիան գիտի, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորմանը կառուցողական է տրամադրված։
News.am