2022-11-05 09:12
Լրատվական գործակալություններ
Հռոմի պապը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը «անդունդի եզրից»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը «անդունդի եզրից» և հակազդել սպառազինության նոր մրցավազքին, հաղորդում է Reuters-ը։
«Երկու սարսափելի համաշխարհային պատերազմներից, սառը պատերազմից, աղետալի կոնֆլիկտներից հետո մենք շարունակում ենք մնալ անդունդի եզրին, և մենք չենք ուզում ընկնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բահրեյնում թագավորական պալատում։
Պոնտիֆիկոսը, որն աջակցում է միջուկային զենքի արգելքին և հաճախ է քննադատում զենքի գլոբալ առևտուրը, հայտարարել է, որ կրոնական առաջնորդները չեն կարող աջակցել պատերազմներին։
Բահրեյնի թագավոր Խամադ բին Իսա Ալ Խալիֆան կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի պատերազմն ու լուրջ երկխոսություն սկսել՝ ի շահ ողջ մարդկության։
News.am