Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԵՆ ԴԵՄՔԵՐ

Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձևավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր, դա քաղտեխնոլոգիա է, որտեղ պետք է և ձև, և բովանդակություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Շատերն են Հայաստանում նոր դեմքեր և նոր քաղաքական ուժ ցանկանում տեսնել։

Ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում նոր դեմքեր ու նոր ուժեր ստեղծելու համար։

Ուկրաինայում նկարեցին սերիալ "ժողովրդի Ծառան", որտեղ ստեղծեցին ազնիվ ու հայրենասեր մարդու կերպեր, որից հետո Ժողովրդի Ծառան էկրանից իջավ մարդկանց մոտ ու մարդիկ ընտրեցին Զելենսկիին։ Դա պարզ ու կրեատիվ մոտեցում էր ինտերնետի դարում ապրող մարդկանց համար։

Նման տեխնոլոգիա օգտագործվեց Հայաստանում, դա ռեալիթի շոու էր, ինչի մասին գրել էի դեռ 2019-ին։

Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձևավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր, դա քաղտեխնոլոգիա է, որտեղ պետք է և ձև, և բովանդակություն:

News.am