2022-11-07 18:17
Լրատվական գործակալություններ
Ընդդիմությունը նոյեմբերի 9-ին միջոցառում է նախատեսում
Ընդդիմությունը նոյեմբերի 9-ին միջոցառում է նախատեսում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը, սակայն, չցանկացավ այլ մանրամասներ հայտնել.
«Միջոցառման մասին նախապես կասենք, հանրային մեծ քննարկում է լինելու»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է նոյեմբերի 9-ին նույնպես հանրահավաք անցկացնեն՝ պատգամավորն ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել: