2022-11-08 12:27
Լրատվական գործակալություններ
Իսրայելի դեսպանատունը շնորհավորել է Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ և մաղթելով տարածաշրջանին խաղաղություն և բարգավաճում։
Նշենք, որ «հաղթանակի օր» ասելով ենթադրվում է 2020 թվականի աշնանը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Իսրայելն աջակցություն է հայտնել հայերի էթնիկ զտումներին և ագրեսիային։ Ցեղասպան քաղաքականությանը Հոլոքոստ վերապրած ժողովրդի նման աջակցությունը տարօրինակ է։
News.am