2022-11-08 16:21
Լրատվական գործակալություններ
Արամազդ Կիվիրյան․ Հայաստանում չկա դատական համակարգ
Փաստաբան Արամազդ Կիվիրյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր դատավորները դուրս են եկել իրենց ուղիղ գործառույթից՝ արդարադատություն իրականացնելուց։
«Կատարում են բացառապես տեխնիկական բնույթի հարցրեր՝ 90-95 տոկոս դեպքերում», - Ազգային ժողովում հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա։
Ըստ Կիվիրյանի՝ Հայաստանում «չկա դատական համակարգ»։
«Ներողություն եմ խնդրում, որ այդպես եմ ասում, բայց դա փաստ է։ Մենք ունենք ընդամենը մի խումբ դատավորներ, ովքեր աշխատում են, մի քանի հոգի։ Հավաքեք մի քանի փաստաբանների, ասեք՝ ովքե՞ր են այդ դատավորները, բոլորը նույն անուն-ազգանունները կտան», - նշեց նա։
Aysor.am