Հայաստանում ատեստավորում կներդրվի նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում
Ատեստավորում կներդրվի նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ խոսքը գրեթե 7 հազար աշխատակիցների մասին է, որոնք ներկայումս աշխատում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հաստատություններում։
Փոխնախարարի կարծիքով ՝ այստեղ չի կարելի օգտագործել հանրակրթության ոլորտում նախկինում կիրառված փորձը։ Նա նշեց, որ տվյալ ոլորտի համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ։ Նոր համակարգի ներդրումը նախատեսում է նաև աշխատավարձերի բարձրացում ։ Ուսուցիչների դեպքում տոկոսադրույքը կկրկնապատկվի։ Գումարած 30-50 տոկոս հավելավճար:
Ընդ որում, գործընթացը նախատեսվում է սկսել 2024 թվականից։
Կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի կողմից։
News.am