Հայաստանում ռուսական ռազմակայանն անցնում է ձմեռային ռեժիմի
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ինժեներական ստորաբաժանման զինծառայողները և նյութատեխնիկական ապահովման մասնագետները ձեռնամուխ են եղել միավորման բարձրլեռնային ռազմափորձարանների ուսումնամեթոդական բազայի արդիականացմանն ու կատարելագործմանը, հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:
Նախապատրաստական շրջանում մասնագետները կկատարեն ենթակառուցվածքների տարրերի, ջրի և էլեկտրամատակարարման համակարգերի, հաղորդակցության ուղիների և ռազմափորձարանների տարածքների պատրաստության ստուգում։
Վերանորոգման ստորաբաժանումները պատրաստում և վերանորոգում են բազմաֆունկցիոնալ շարժական և ստացիոնար թիրախների համալիրներ, որոնք ընդօրինակում են պայմանական հակառակորդի ավտոտեխնիկան և զրահատեխնիկան, կենդանի ուժը, գնդացրային և հակատանկային հաշվարկները:
Բացի այդ, նոր ուսումնական շրջանից առաջ կպատրաստվեն ուսումնական մետաղալարային և պայթուցիկ ականային պատնեշներ, հրամանատարական կետեր, շրջանների, դիրքերի և սահմանների կահավորման աշխատանքներ կիրականացվեն։
Աշխատանքների ավարտից հետո ՀՌՕ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչները եզրակացություն կտան ձմեռային շրջանին «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանների պատրաստության մասին։
Sputnik Արմենիա