2022-11-09 15:41
Լրատվական գործակալություններ
Սաղաթելյան․ Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է և հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով Ալիևի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիևը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետև իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:
News.am