Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԵՐԵՔ ՖԱԿՏՈՐՈՎ Է ԱՇԽԱՐՀԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Հայաստանը մինչև հիմա երեք ֆակտորով է աշխարհին հետաքրքրել` Արցախ, Սյունիք և ատոմակայան։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը նշում է, որ եթե այս երեք գործոններից ՀՀ իշխանությունները հրաժարվեն,հայկական գործոնը կվերանա, Հայաստանն էլ կհայտնվի աշխարհաքաղաքական պարկում, որը ոչ ոքի հետաքրքրիր չի լինի

«Բոլոր միջազգային քննարկումները դրա շուրջ են պտտվել, որովհետև աշխարհին դրանով ենք հետաքրքիր։ Արցախի հարցով Մինսկի խումբ է ձևավորվել, տասնմեկ երկիր են ներգրավված այդ խմբում, Հայաստանն էլ դերակատար է։ Եվ այդ գործոնը վերանում է, եթե Արցախը չկա։ Իսկ Սյունիք պանթուրանական շղթան կտրող տարածքն է։ Իրանը դրա համար է միջամտում, քանի որ աշխարհաքաղաքական հարց է»,–ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով` ինքնակործանման գնով խաղաղության գնացող իշխանությունը լեգիտիմացնում է իշխանափոխության նպատակը։

Պատգամավորը վստահ է, որ իշխանափոխությունը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության փրկության առաջին քայլը։

Sputnik Արմենիա