2022-11-10 13:39
Լրատվական գործակալություններ
Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան հատվածում թշնամու կրակոցի հետևանքով վիրավոր ունենք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն»,–ասվում է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Sputnik Արմենիա