2022-11-10 13:30
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կկառուցվի 151 կՎտ հզորությամբ փորձարարական լողացող արևային էլեկտրակայան
Հայաստանում կկառուցվի 151 կՎտ հզորությամբ փորձարարական լողացող արևային էլեկտրակայան, իսկ ֆրանսիական NEPSEN ընկերությունը, որն իրականացնում է նախագիծը, մաքսային արտոնություն է ստացել։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 10-ին ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Էլեկտրակայանը կկառուցվի Երևանյան լճի վրա։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ներդնել 90 մլն դրամ (ավելի քան 220 հազար դոլար-խմբ.):
News.am