2022-11-11 10:11
Լրատվական գործակալություններ
Բալիում Բայդենի ու Ծինփինի հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին
Բալիում G20-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը նոյեմբերի 14-ին կկայանա։
Սպիտակ տունը հայտնել է, որ առաջնորդները կքննարկեն Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հաղորդակցության ուղիները պահպանելու ու խորացնելու, մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու ջանքերը, և համատեղ աշատանքն այն ոլորտներում, որտեղ «մեր շահերը համընկնում են, հատկապես անդրազգային մարտահրավերներում, որոնք առնչվում են միջազգային հանրությանը»:
Երկու ղեկավարները կքննարկեն նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:
News.am