2022-11-11 11:57
Լրատվական գործակալություններ
Հայաստանի որոշ հատվածներում անձրև կգա. եղանակի տեսություն
Հայաստանի առանձին շրջաններում այսօր թույլ տեղումներ կգրանցվեն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Անձրև կգա Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Վայոց Ձորում և Սյունիքում։
Նոյեմբերի 12-15-ը առանց տեղումների եղանակ կլինի:
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 11-13, գիշերը` 1-3 աստիճան տաքության սահմանում։
Sputnik Արմենիա