Թովմասյան․ Արցախում մարդիկ ունեն մեկ պահանջ՝ ռուս խաղաղապահները պետք է մնան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Արցախ կատարած այցից հետո հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին և Արցախին պատուհասած վտանգները: Անհանգստացնող երևույթները, ցավոք, շարունակաբար ավելանում են:
Ականատեսի աչքերով ներկայացրի Արցախի ժողովրդի առօրյա անհանգստությունները, քանի որ օրեր առաջ եմ վերադարձել Արցախի Հանրապետությունից: Մարդիկ այնտեղ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ ներկայացված Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց առաքելության ժամկետի երկարաձգումը խիստ անհրաժեշտություն է՝ արցախահայության կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից:
Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաև ՀՀ սահմաններում առկա իրավիճակին առ այն, որ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածների ապօրինի բռնազավթումը։ Միաժամանակ ընդգծեցի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելուց չարամտորեն հրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծի անթույլատրելիությունը։ Դեռ ունենք անթաղ դիեր:
Քննարկեցինք նաև ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող տարաբնույթ հարցեր», - հանդիպման մանրամասները ներկայացրել է Թովմասյանը։
Aysor.am