Ոստիկանությունը գումար կտա Պեմզաշենի սպանությունների վերաբերյալ տեղեկություն հայտնողներին

Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը։ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում կատարված սպանությանը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել են 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։

«Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև»,–ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա