ԿԸՀ-ն հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել, որի ընթացքում էլ համապատասխան որոշում է կայացվել։

«ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը»,–հայտնում են ԿԸՀ–ից։

Քվեարկությունների օրերը սահմանելու հարցը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ նշանակված քվեարկությունների օրերը չեն վերաբերվում Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունները նշանակում է կառավարությունը։

Նշենք, որ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ պարզեցվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հրապարակային քաղաքական գործունեություն չեն ծավալում։

Sputnik Արմենիա