2022-11-14 12:09
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել
Նոյեմբերի 7-13 ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով ոչ ոք չի մահացել (մահացածների ընդհանուր թիվը 8 706 է)։ Այս պահին COVID-ի դեմ 333 անձ է բուժում ստանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 028 962 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 153 469 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 270 474 է։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 82 138 է։
Sputnik Արմենիա