«Ъ»․ Անկարայում ընթանում են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները
Անկարայում ընթանում են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսական կողմից Անկարա է մեկնել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հայտնում է «Ъ»-ը։
Ավելի վաղ այս հանդիպման մասին հրապարակավ չի հայտարարվել։ Հրատարակության աղբյուրը դեռևս հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների մասին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկությունը։
Վերջին անգամ ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Ժնևում այս տարվա հունվարի 10-ին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների համար։ Հունվարյան բանակցային գործընթացի գործնական արդյունքների բացակայությունը հաճախ դիտարկվում է որպես Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի համար դիվանագիտական նախադրյալ։
News.am