Չինաստանի առաջնորդը կոչ է արել չեղարկել միակողմանի պատժամիջոցներն ու սահմանափակումները

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել պարենային և էներգետիկ հարցերը չքաղաքականացնել, չեղարկել միակողմանի պատժամիջոցներն ու սահմանափակումները համապատասխան գիտատեխնիկական համագործակցության համար։ Այս մասին նա հայտարարել է Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի իր ելույթում։

«Պարենային և էներգետիկ անվտանգությունը ամենաարդիական մարտահրավերներն են գլոբալ զարգացման ոլորտում։ Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը ոչ թե արտադրության և պահանջարկի ոլորտում առկա խնդիրներն են, այլ մատակարարումների շղթաներում առաջացած միջազգային համագործակցության խափանումը», – հայտարարել է Սի Ծինփինը։

Չինաստանի առաջնորդի խոսքով` այս խնդիրները հնարավոր է լուծել շուկայի վերահսկման ոլորտում բոլոր երկրների համագործակցությունն ամրապնդելու ճանապարհով, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ կառուցել հիմնական ապրանքների գծով` ստեղծելով բաց, կայուն ապրանքային շուկա, որպեսզի համատեղ ջանքերով կայունացնենք մատակարարումների շղթան և շուկայական գները։

G20-ի գագաթնաժողովն անցկացվում է նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։

Sputnik Արմենիա