2022-11-16 13:20
Լրատվական գործակալություններ
Լեհաստանի նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ի Խորհուրդ կգումարվի
Լեհաստանը պահանջել է գումարել ՆԱՏՕ-ի Խորհուրդ՝ հիմնական պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ հղում կատարելով լեհ գործընկերոջը՝ Զբիգնև Ռաուին։
«Դաշինքի հիմնական պայմանագրի այս կետով նշվում է, որ եթե որևէ անդամ պետություն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիք է զգում, կարող է նախաձեռնել խորհրդակցություններ այլ անդամ պետությունների հետ՝ ՆԱՏՕ-ի շրջանակում»,- ասել է Սիյարտոն։
Նա ընդգծել է, որ պայմանագրի հինգերորդ հոդվածի կիրառման մասին խոսք չկա։
Նախօրեի երեկոյան լեհական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Լյուբլինյան վոյեվոդությունում, Ուկրաինայի հետ սահմանին, ընկել է երկու հրթիռ։ Արտակարգ դրության պատճառով զոհվել է երկու մարդ։
News.am