Քերոբյանը` «Վերին Լարսում» մնացած բեռնատարների մասին

Հայկական բեռներով բարձված 1600 ավտոմեքենա այս պահին գտնվում է Վրաստանի տարածքում` Վերին Լարսի անցակետում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսպիսի իրավիճակ է Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո, քանի որ ռուս–վրացական սահմանին խստացվել են մեքենաների ստուգումները»,– ասաց նա։

Քերոբյանի խոսքով` որոշ բեռնատարներ ավելի քան տասը օր կանգնած են հերթում։ Նախարարը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով կապ է պահպանվում ռուս գործընկերների հետ, և մի քանի մեխանիզմ են քննարկում խնդիրն արագ լուծելու համար։

«Արագ փչացող ապրանքների խնդիր ունենք, հայկական որոշ արտադրողներ վնասներ են կրել, հիմնականում` կաթնամթերքի և թարմ գյուղմթերքի ոլորտի ներկայացուցիչները»,– ասաց նախարարը։

Sputnik Արմենիա