Լեհաստանում հայտարարել են, որ պայթյունի պատճառ կարող էր լինել ուկրաինական հրթիռը

Լեհաստանը հայտարարել է, որ պայթյունը, որի պատճառով Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղերից մեկում 2 մարդ է զոհվել, հավանաբար առաջացել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության պատահական հրթիռից, հաղորդում է AFP-ն:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նշել է, որ չկա ոչ մի նշան, որ դա կանխամտածված հարձակում է եղել Լեհաստանի վրա։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, խորհրդաին շրջանի հրթիռն Ուկրաինայից արձակվել է անհաջող պատականության արդյունքում, միևնույն ժամանակ նշել, որ «մեղքը Ռուասատանինն է՝ Ուկրաինայի վրա վերջինիս հարձակումների պատճառով»։

«Մենք ապացույցներ չունենք, որ հրթիռը արձակվել է ռուսական կողմից, մեծ հավանականություն կա, որ հրթիռն օգտագործվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից»,- ասել է Դուդան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ասել է, որ Լեհաստանի վրա «կանխամտածված հարձակման նշաններ չկան»։

News.am