2022-11-21 15:57
Լրատվական գործակալություններ
Թրյուդո. Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը
Թունիսում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Twitter-ում գրել է, որ Կանադան և Հայաստանը կշարունակեն ընդլայնել իրենց գործընկերությունը:
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների զարգացմանը և Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը խթանելուն: Հենց դա եմ քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ մենք կշարունակենք ընդլայնել մեր երկրների միջև առկա գործընկերությունը»,- գրել է նա։
News.am