2022-11-22 18:59
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊՆ․ Օրվա ընթացքում երկրորդ անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել
Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին ասվծում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությա հաղորդագրության մեջ:
«Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։
News.am