Իրանի ԱԳՆ․ Ահաբեկչություն և քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով դավադրությունը ձախողվել է

Իրանը պառակտելու, ահաբեկչություն և քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով դավադրությունը ձախողվել է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է Press TV-ը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են Իրանում ահաբեկչության և քաղաքացիական պատերազմի հրահրման և Իսլամական Հանրապետության փլուզման նպատակով դավադրության մասին։

«Մեզ պետք չեն Ամերիկան և Եվրոպան, որոնք ունեն մարդու իրավունքների ոտնահարման երկար պատմություն և մութ պատմություն Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության հավակնող ազգերի և երկրների շահագործման վերաբերյալ»,-ասել է նա։

Աբդոլլահիանը նշել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Ամերիկան և Իսրայելն իրադարձությունների և միջադեպերի ճիշտ ըմբռնում չունեն և այդ պատճառով «նյարդայնացնող դիտողություններ» են անում։

«Ես հստակ ասել եմ եվրոպացի պաշտոնյաներին, որոնք պնդում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները, որ Իրանում ոստիկանությունը ռազմավարական համբերություն և զսպվածություն Է ցուցաբերել վերջին անկարգությունների ժամանակ»,-հավելել է նա։ «Այն փաստը, որ ավելի քան 50 ուժայիններ սպանվել են ապստամբների կողմից տաք և սառը զենքի կիրառմամբ, և մեր անվտանգության հազարավոր պաշտպաններ վիրավորվել են, վկայում է ուժայինների՝ մարդու իրավունքներին նվիրվածության և զսպվածության մասին»,-նշել է Աբդոլլահիանը։

News.am