Լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին` մինչև կեսօր, սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Sputnik Արմենիա