2022-11-26 16:04
Լրատվական գործակալություններ
Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ պայմանավորվածության ողջ համալիրի իրականացման հարցով քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերի վրա»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
News.am