ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրությունում:

Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Sputnik Արմենիա