Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 9-11, երեկոյան՝ 4-6 աստիճան։