Հնդկաստանի ԱԳՆ․ Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ

Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ուղերձում նաև նշվում է.

«Երկրների միջև հարաբերությունների խորացումը նշանավորվել է 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ ղեկավարի առաջին այցով Հայաստան։ Մենք պետք է աշխատենք ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Հայկական կողմին կոչ եմ անում խթանել Հնդկաստանից էլ ավելի մեծ թվով ուսանողների ներգրավումը դեպի Հայաստանի բժշկական համալսարան։ Անցկացվող համաժողովը Հայատանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բազմադարյա փոխգործակցության խորացման հիմքերի ստեղծման հնարավորություն է տալիս։ Հնդկաստանում խնամքով պահպանվում է հայկական մշակութային ժառանգությունը, որն ունի հնագույն արմատներ»։

News.am