Ռուսաստանը և Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը

Ռուսաստանը և Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը, կատարելագործել ահաբեկչության, թմրանյութերի և այլ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները։ Այս մասին նշվել է ՌԴ-ի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ընդունված հռչակագրում, որը ստորագրել են երկու երկրների նախագահները։

«Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակի առիթով Ռուսաստանի Դաշնությունը և Ղազախստանի Հանրապետությունը, ընդունելով ՀԱՊԿ կարևոր դերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում, հաստատում են Կազմակերպության պոտենցիալի համատեղ մեծացման նպատակաուղղվածությունը։ Ռուսաստանի Դաշնությունը և Ղազախստանի Հանրապետությունը մտադիր են կատարելագործել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման, միջազգային ահաբեկչության, թմրանյութերի և պրեկուրսորների անօրինական արտադրության և շրջանառության, կազմակերպված հանցավորության և ժամանակակից ու անդրսահմանային այլ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները, զարգացնել ՀԱՊԿ խաղաղարար ուժերը, աջակցել Կազմակերպության գործընկերային շրջանակի ընդլայնմանը»,- նշվել է տեքստում։

News.am