Հաստատվել է ՔՊ-ի աշխատակազմի հաստիքացուցակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը։ Տեղեկությունը հրապարակվել է քաղաքական ուժի ֆեյսբուքյան էջում։

Նիստի ժամանակ հաստատվել է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։

«Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։

Sputnik Արմենիա