Բաբայան․ Ադրբեջանի Լաչինի միջանցքը փակելը կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա

Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը կամ փորձի խոնդոտել մեքենաների մուտք ու ելքը Արցախ, սա ունենալու է շատ բարդ հետևանքներ, նաև աշխարհաքաղաքական, որովհետև սա, փաստորեն լինելու է հարձակում նաև Արցախի վրա, լինելու է հարված և հարձակում նաև ռուս խաղաղապահների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Դա պետք է չեզոքացվի, որովհետև շատ բարդ հետևանքներ է ունենալու: Ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը, միջազգային հանրությունը անտարբեր նայելու են այդ ամենին»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին հրադադարի խախտումներին, Բաբայանը նկատեց, որ հրադադարի խախտումները պարբերական բնույթ է կրում. «Երբեմն ալիքաձև է զարգանում, դա պարզապես իրենց հայատյացության քաղաքականության հետևանք է»: