ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը

Հայաստանի խորհրդարանը չընդունեց Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան հայտարարությունը։

31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով հայտարարությունը չընդունվեց։

ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած մտքերը հիմնավորապես ուրվագծեցին այն պատկերացումներն ու դրանց տարբերությունները, որոնք առկա են ընդդիմադիրների և ՔՊ–ի միջև։

Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ԱԺ-ի հայտարարությունն ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր, թե իրենց առաջարկած հայտարարության որ դրույթների հետ համաձայն չեն իշխանականները։

Sputnik Արմենիա