2022-12-03 08:57
Լրատվական գործակալություններ
Իրանը պատրաստ է մեծացնել տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը
Իրանի նավթի փոխնախարար Կազիմ Քալանթարիասլը հայտարարել Է տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունն ավելացնելու Թեհրանի պատրաստակամության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Իրանը երկար ժամանակ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ, և երկու երկրներն ընդհանուր պատմություն ունեն։
«Դա վերաբերում է գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մեր աշխատանքին»,-ասել է նա։
News.am