Արտակ Բեգլարյան․ Փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը

Ադրբեջանի գործողությունները Ստեփանակերտ-Գորիս մայրուղում հերթական սադրանքն են։ Այս մասին գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ակնհայտ է, որ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։ Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղիղ Արցախի 120.000 բնակչության և խաղաղապահների դեմ։

Հուսով եմ, որ մոտ ապագայում ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի», - գրել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Aysor.am