Միրզոյան․ Ողջունում ենք դիտորդական առաքելությունը շարունակելու պատրաստակամությունը

Հայաստանը ողջունում է ԵՄ տարբեր երկրների` Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելությունը շարունակելու պատրաստակամությունը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին ործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ–ն շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ։ Մենք ողջունում ենք ԵՄ երկրների պատրաստակամությունը 2 պատճառով` այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չկան, ինչպես նաև առաքելության գնահատականները կարևոր են հետագա միզագային գործընթացների համար»,–ասաց Միրզոյանը։

Նախարարը կարծում է, որ հայ–ադրբեջանական սահմանին չեզոք դիտորդների ներկայացությունը պետք է կանխարգելիչ դեր ունենա իրավիճակի հետագա սրման համար։

Միզրոյանը նշեց` դիտորդական առաքելության մանդատը կգործի մինչև դեկտեմբերի 20-ը։

Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։

Sputnik Արմենիա