ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացի ԼՂ կառավարությանը

ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացի ԼՂ կառավարությանը` 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման համար։

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ի պատասխան ԼՂ կառավարությունից ստացված գրության։

Լեռնային Ղարաբաղի ֆինանսների նախարարը դիմել էր ՀՀ կառավարությանը` 2022 թ. պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի գումարն 8 մլրդ. դրամով ավելացնելու վերաբերյալ:

Sputnik Արմենիա