Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի դեսպանության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այս հանդիպումը ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված ևս մեկ առիթ է «Մենք կարևորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումն ու փոխանակումը։ Հուսով ենք՝ համագործակցությունը կլինի շարունակական, և կարձանագրենք ցանկալի արդյունք»։

Դեսպան Ֆան Յոնգը ևս կարևորել է համագործակցության շրջանակի ընդլայման ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով այս ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկել «Հիմա Հայաստանը գտնվում է դժվար ժամանակահատվածում։ Շատ ընտանիքներ կան, որոնք աջակցության կարիք ունեն, և Չինաստանի դեսպանությունը կանի հնարավորը, որպեսզի կարողանա անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց»։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

News.am