2022-12-13 07:37
Լրատվական գործակալություններ
Վալերի Բուայեն կոչ է արել խստորեն դատապարտել ադրբեջանցիների գործողությունները Արցախում
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները։
«Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլևս որևէ սահմանափակում չունի»,- գրել է նա Facebook-ում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ կրկին իբր «էկոլոգիական պատճառներով»։ Արցախի ՆԳՆ-ն նաև հայտնել է, որ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհներին 100 քաղաքացի է արգելափակվել։
News.am