2022-12-13 18:15
Լրատվական գործակալություններ
Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարար է նշանակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Ժաննա Անդրեսայանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,–նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 12–ին, Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։
Ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Sputnik Արմենիա