Ռուս խաղաղապահները Լաչինի ճանապարհին մոդուլային անցակետեր են տեղադրում

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում մոդուլային անցակետեր են տեղադրում։ Այս մասին համացանցում լուսանկարներ են հրապարակվում։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին մնացած քաղաքացիները ստիպված գիշերել են Գորիսում։

Նշենք, որ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

News.am