ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։

«ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և հումանիտար մտահոգություններ են առաջացնում:

Մյուս հարցերը կարող են և պետք է լուծվեն շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:

ԵՄ-ն կրկին զսպվածության կո է անում և պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոհիշյալ ջանքերում»,- նշվում է հայտարարության մեջ։

News.am