2022-12-14 11:07
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մատակարարումները Լաչինի միջանցքով առանց որևէ պայմանի
Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ պայմանի Լաչինի միջանցքով վերականգնել Լեռնային Ղարաբաղ մատակարարումները՝ և հարգել տեղի բնակիչների իրավունքները։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել։
«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքաշրջանառության անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,- հիշեցնում է իր հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Sputnik Արմենիա